Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Մեր մասին "Օպտոմեդ Կանադա"   

"ՕՊՏՈՄԵԴ ԿԱՆԱԴԱ"

Մի քանի տարի առաջ, մեծ ցանկություն ունենալով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի՝ իրենց նախնիների հայրենիքի օրըստօրե ամրապնդվող հեղինակության ձեւավորման գործում, եւ ակնաբուժական ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել Հայաստանի բժշկական համակարգում՝ բժիշկ Նադյա Ինջեյանը եւ Մհեր Առաքելյանը ձեռնամուխ եղան"Օպտոմեդ Կանադայի" հիմնման գործին:


2005թ. հուլիսի 9-ին "Օպտոմեդ Կանադան" տոնական արարողությամբ կատարեց իր պաշտոնական բացումը, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Առողջապահության նախարարությունից, տարբեր դեսպանատներից, Երեւանի պետական բժշկական համալսարանից, ՀԱԿ-ից (Համաշխարհային առողջապահության կազմակերպություն), AECP-ից (Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական կազմակերպություն), ԿՄԱՀԿԿ-ից (Կարո Մեղրիկյանի աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոն) լրատվամիջոցներից եւ ակնաբույժներ տարբեր աչքի հիվանդանոցներից:

"Օպտոմեդ Կանադայի" առաքելությունն է՝
  • Ստեղծել աչքի հիվանդությունների ախտորոշիչ կենտրոն, որը ձգտում է հայ բժիշկների համար մատչելի դարձնել առաջադեմ ակնաբուժական տեխնոլոգիաները, որպեսզի նրանք կարողանան իրենց հերթին ապահովել ամենաբարձր որակի բուժօգնություն իրենց հիվանդների համար:
  • Բժիշկներին տրամադրել շարունակական կրթություն աչքի հիվանդությունների ախտորոշման եւ կառավարման տեխնոլոգիական առաջընթացի եւ արդյունքների վերլուծության ուղղությամբ:
  • Համագործակցել Հայաստանում գործող շահույթ չհետապնդող առողջապահական կազմակերպությունների հետ աչքի խնամքի կանխարգելիչ միջոցառումների մասին հանրային իրազեկվածության խթանման եւ Երեւանից դուրս աչքի ախտորոշիչ կենտրոնների բացման գործում:

Առ այսօր Մհեր Առաքելյանը եւ բժիշկ Նադյա Ինջեյանը տարին մի քանի անգամ շարունակում են այցելել Հայաստան` "Օպտոմեդ Կանադային" աջակցելու, շարունակական կրթություն ապահովելու, ինչպես նաեւ հիվանդների զննում իրականացնելու համար, խորհրդատվություն տրամադրելու, գործարար եւ տնտեսական աջակցություն ապահովելու նպատակով՝ ձգտելով կյանքի կոչել "Օպտոմեդի" առաքելությունը:

  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC