Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Աչքի տարածված հիվանդություններ Կատարակտ   

Ի՞նչ է կատարակտը

Կատարակտը աչքի ոսպնյակի պղտորումն է, որն ազդում է տեսողության սրության վրա: Ոսպնյակը գտնվում է բիբի ետեւում եւ օգնում է կենտրոնացնել լույսը:

Կատարակտը շատ դեպքերում կապված է տարիքի հետ եւ խիստ տարածված է տարեց մարդկանց շրջանում: Երբ ոսպնյակը տարիքի հետ պղտորվում է, դուք պատկերը տեսնում ենք աղոտ, ասես նայելիս լինեք աղտոտ պատուհանից:

Կատարակտը կարող է առաջանալ մեկ կամ երկու աչքերում միաժամանակ: Այն չի կարող տարածվել մի աչքից դեպի մյուսը:

Կատարակտի առաջացման ռիսկի գործոնները
  • Շաքարախտ
  • Ստերոիդների օգտագործում երկար ժամանակահատվածում
  • Ժառանգականություն
  • Ուժգին ճառագայթում
  • Ծխախոտի, սպիրտային խմիչքների օգտագործում
  • Տրավմաներ


Ախտորոշում

Կատարակտը սովորաբար հայտնաբերվում է աչքի հետազոտության ընթացքում: Մեր կենտրոնում բազմակողմանի քննության, այդ թվում ճեղքային լամպով եւ տեսողության սրության ստուգման ընթացքում հնարավոր է լինում հեշտությամբ հայտնաբերել կատարակտը:

Բուժում

Կոնսերվատիվ բուժում
Կոնսերվատիվ բուժումը` աչքի կաթիլների օգտագործման տեսքով իրականացվում է կատարակտի նախնական փուլում: Սակայն հայտնի է, որ այդ միջոցների օգտագործումը չի հանգեցնում արդեն ձևավորված պղտորումների ներծծմանը, լավագույն դեպքում դա ընդամենը դանդաղեցնում է հիվանդության զարգացումը: Եթե աղոտությունն այն աստիճանի է, որ խանգարում է Ձեր ամենօրյա գործունեությանը, ապա վիրաբուժական միջամտությունը կարող է արդարացված լինել:

Վիրահատական բուժում
Գոյություն ունի կատարակտի վիրահատության երկու տեսակ (Ձեր վիրաբույժը կորոշի, թե որն է լավագույնս համապատասխանում Ձեզ):
  1. Ֆակոէմուլսիֆիկացիա կամ Ֆակո: Սա կատարակտի հեռացումն է ուլտրաձայնային զոնդի միջոցով` եղջերաթաղանթի վրա փոքր, 3մմ-անոց կտրվածքով (ի տարբերություն հին մեթոդի, որտեղ կիրառվում էր 13-15 մմ- անոց կտրվածք): Այդպիսի կտրվածքը չի պահանջում կարերով հերմետիզացում, կրճատում է հետվիրահատական վերականգնման ժամկետները և թույլ է տալիս խուսափել մի շարք բարդություններից: Այդ նույն կտրվածքով հեռացված ոսպնյակի փոխարեն հատուկ ներարկիչների օգնությամբ տեղադրվում է գլանաձև ոլորված փափուկ արհեստական ոսպնյակ: Արհեստական ոսպնյակը հաշվարկվում է յուրաքանչյուր հիվանդի համար: Մեր Կենտրոնում նաև կատարվում է ժամանակակից ուլտրաձայնային հետազոտություն` ավելի ճշգրիտ չափման տեխնիկայով որոշելով վիրահատության ընթացքում տեղադրվելիք արհեստական ներակնային ոսպնյակի ուժը: Ներակնային ոսպնյակն իրենից ներկայացնում է թափանցիկ պլաստիկ ոսպնյակ, որը դառնում է աչքի բաղկացուցիչ մասը և չի պահանջում որևէ խնամք:


  2. Էքստրակապսուլյար վիրաբուժություն: Ձեր բժիշկն ավելի երկար կտրվածք է կատարում եղջերաթաղանթի մի կողմում եւ մեկ կտորով հեռացնում է պղտոր ոսպնյակը:



  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC