Canon ֆոտոխցիկը լավագույններից մեկն է տվյալ ոլորտում: Այն ապահովում է չափազանց բարձր որակի պատկեր եւ թույլ է տալիս հայտնաբերել ցանցաթաղանթի, տեսողական նյարդի եւ անոթների նույնիսկ աննշան փոփոխությունները:
Ցանցաթաղանթի լուսանկարման տեխնոլոգիան հատկապես կարեւոր է ակնահատակի, ինչպես նաև առաջային հատվածի փոփոխությունները հայտնաբերելու և վերահսկելու համար:
Այս տեխնոլոգիայով մենք հաճախ հայտնաբերում ենք խնդիրներ, որոնք կարող էին չբացահայտվել, եթե օգտագործվեին հետազոտության առավել ավանդական մեթոդներ:
Այս նորագույն տեխնոլոգիան ապահովում է ցանցաթաղանթի վիճակի մշտական հսկողություն, այնպես որ անգամ փոքր փոփոխությունները կարող են հայտնաբերվել վաղօրոք:
Յուրաքանչյուր հիվանդի տվյալները պահվում են բազայում և աչքի վիճակը հեշտությամբ կարելի է համեմատել հաջորդ այցելությունների ընթացքում: