Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Աչքի տարածված հիվանդություններ Գլաուկոմա   

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի տարածված հիվանդություն է, որը բնութագրվում է ներակնային ճնշման անընդմեջ կամ կանոնավոր բարձրացմամբ, որը բերում է տեսադաշտի բնորոշ թերությունների զարգացման, տեսողության կրճատման, տեսողական նյարդի ատրոֆիայի, այնուհետեւ կարող է զարգանալ՝ հանգեցնելով ընդհանուր և անդառնալի կուրության:

Տարբերակում են գլաուկոմայի երկու հիմնական տեսակ` բաց անկյունային և փակ անկյունային գլաուկոմա: Բացի այդ, գոյություն ունի բնածին և պատանեկան գլաուկոմա, ինչպես նաև երկրորդային գլաուկոմայի զանազան տեսակներ, նաև կապված աչքի անոմալիաների հետ:

Բարեբախտաբար, դեղորայքային բուժման եւ, անհրաժեշտության դեպքում, վիրահատական միջամտության միջոցով այս հիվանդությունը բավական հաջող վերահսկվում է, եւ կարելի է կանխել տեսողության կորուստը:

Գլաուկոման հաճախ կոչում են "լուռ գող", քանզի այն կարող է զրկել տեսողությունից առանց ախտանիշների:

Սովորաբար չկա ոչ կարմրություն, ոչ ցավ, ոչ կենտրոնական տեսողության նվազում: Հիվանդները հաճախ տեղեկանում են, որ ունեն գլաուկոմա, աչքի հերթական զննման ընթացքում:

Այս առումով շատ կարեւոր է, որ բոլոր հիվանդները աչքի հերթական զննումները դարձնեն կանոնավոր սովորույթ. հատկապես նրանք, ովքեր ունեն ժառանգական հակվածություն գլաուկոմայի, դիաբետի հանդեպ, օգտագործում են կորտիկոստերոիդ դեղամիջոցներ կամ 50 տարեկանից անց են:

Գլաուկոման կարեւոր է հայտնաբերել վաղ շրջանում, քանի որ տեսողության կորոււստը հնարավոր չէ վերականգնել: Բուժումը կարող է պահպանել միայն տվյալ պահի դրությամբ առկա տեսողությունը :

Ի՞նչ ստուգումներ ենք իրականացնում` գլաուկոման հայտնաբերելու համար:

Օֆտալմոսկոպիա: Մենք ուսումնասիրում ենք ակնահատակը` ցանցաթաղանթը, տեսողական նյարդը, որի ախտահարումը գլաուկոմայի ժամանակ արտահայտվում է գունատությամբ և հատուկ էկսկավացիայով:

Գոնիոսկոպիա: Մենք օգտագործում ենք հատուկ ոսպնյակ աչքի դրենաժային ապարատը ուսումնասիրելու համար:

Պերկինսի տեստը ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ` որպես ձեռքի ապպլանացիոն տոնոմետրի համաշխարհային ստանդարտ: Գոլդմանի սկզբունքների հիման վրա միանգամյա օգտագործման Goldmann կամ Tonosafe պրիզմաների ճիշտ կիրառմամբ՝ Պերկինսը համատեղում է փորձված տեխնոլոգիաները եւ ձեռքի գործիքի ճկունությունը:

Աչքի ճնշման չափում: Աչքի ճնշումը ստուգելու համար մենք օգտագործում ենք Պերկինսի տոնոմետրը : Նորմալ ներակնային ճնշման միջինն է 10 եւ 20 մմ սնդիկի սյուն: Գլաուկոմայով հիվանդների մոտ այդ ցուցանիշը բարձր է 21 մմ սնդիկի սյունից:

Պախիմետրիա:Մենք օգտագործում ենք ուլտրաձայնային պախիմետր եղջերաթաղանթի հաստությունը որոշելու համար: Եղջերաթաղանթի հաստության եւ ներակնային ճնշման տվյալները օգնում են գնահատել գլաուկոմայի զարգացման ռիսկի գործոնը:

Պերիմետրիա (Տեսադաշտի ստուգում): Տեսադաշտի ստուգման համար մենք օգտագործում ենք համակարգչային ավտոպերիմետր` գլաուկոմայի ինչպես հայտնաբերման, այնպես էլ հսկողության համար:

Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա: Zeiss տոմոգրաֆը բարդ սարքավորում է, որը սկանավորում է տեսողական նյարդը եւ չափում նրա հաստությունը: Նյարդի հաստության նվազումը գլաուկոմայի վաղ եւ առավել ճշգրիտ ախտորոշումն է: Սա դարձել է գլաուկոմայի հայտնաբերման եւ հսկողության ստանդարտ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, եւ մենք հպարտ ենք, որ ներդրել ենք այս տեխնոլոգիան Հայաստանում:



  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC