Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Կոնտակտային ոսպնյակներ Ծառայություններ ոսպնյակների հետ կապված   

Ծառայություններ ոսպնյակների հետ կապված

"Օպտոմեդ Կանադայում" ներկայացված է կոնտակտային ոսպնյակների ընտրանի բոլոր տեսակի ամետրոպիաների` ներառյալ միոպիայի, հիպերմետրոպիայի, բարդ և խառը աստիգմատիզմի բոլոր աստիճանների համար: Կա հնարավորություն նաև ապահովելու գազաթափանցիկ կոնտակտային ոսպնյակներով ուղիղ աստիգմատիզմի և կերատոկոնուսի դեպքերում : Վերջինիս ուղղման համար առկա են նաև հատուկ փափուկ կոնտակտային ոսպնյակներ: Օգտագործելով կանադական լաբորատորիաների կողմից ընձեռված առկա նորագույն տեխնոլոգիաները` մենք կարող ենք ստեղծել հատուկ կոնտակտային ոսպնյակներ, որոնք անհատապես ընտրված են առավել բարդ դեպքերի համար:

Մենք օգտագործում ենք միջազգայնորեն ճանաչված ապրանքանիշեր, որոնց Դուք ծանոթ եք եւ որոնք վստահություն են ներշնչում, ինչպիսիք են Ciba, Johnson and Johnson, Bausch Lomb, Solus, Cooper Vision, Acuvue:
Մեզ նաեւ հասանելի է ցանկացած այլ ապրանքանիշ, որ կարող ենք ապահովել՝ ելնելով մեր հիվանդների առանձնահատուկ կարիքներից:

"Օպտոմեդ Կանադան" հպարտ է, որ ներդրել է հատուկ գազաթափանցիկ կոնտակտային Օրթոկերատոլոգիական (Orto - K) ոսպնյակների միջոցով կարճատեսության շտկման եզակի մի տեխնոլոգիա: Օրթոկերատոլոգիան հնարավորություն է ընձեռում ամբողջությամբ շտկել կարճատեսությունը մինչև 4.00 դիոպտրիա և կանգնեցնել միոպիայի զարգացումը:

Օրթոկերատոլոգիան ավելի անվտանգ է աչքերի համար, քան փափուկ ոսպնյակները: Օրթոկերատոլոգիան բացի այդ տալիս է ազատություն օրվա ակտիվ ժամերին կարճատեսության շտկման բոլոր միջոցներից, միևնույն ժամանակ` չի կրում անուղղելի հետևանքների ռիսկ, այդպիսով` համատեղում է կոնտակտային ոսպնյակների և ռեֆրակցիոն վիրահատությունների առավելությունները:

Օրթոկերատոլոգիայի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար, կամ, եթե համարում եք, որ Ձեզ անհրաժեշտ է այս ծառայությունը, խնդրում ենք դիմել մեր գրասենյակ, եւ մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:

  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC