Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Բժշկական ծառայություններ    

Բժշկական ծառայություններ

"Օպտոմեդ Կանադան" աչքի ամբողջական ախտորոշման առաջատար ծառայություններ մատուցող կենտրոն է, որը բացել է իր դռները Երեւանում 2005թ.:

Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, ինչը երաշխավորում է բարձր որակի ստուգումներ եւ արդյունքներ: Մեր աշխատակիցները ստանում են շարունակական վերապատրաստում եւ խորհրդատվություն կանադացի բժիշկների կողմից: Այս ամենի շնորհիվ մեր հիվանդները ստանում են լավագույն հոգածությունը, որին նրանք արժանի են: "Օպտոմեդ Կանադայում" որակյալ` չի նշանակում թանկ, եւ Դուք կհամոզվեք, որ մեր սակագները ողջամիտ են եւ մրցունակ:

Աչքը մեր օրգանիզմի հայելին է եւ կարող է ճիշտ ուղեցույց հանդիսանալ ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ: Աչքի շատ հիվանդություններ կարելի է բուժել, եթե դրանք հայտնաբերվեն վաղօրոք: Այդ պատճառով կարեւոր է, որ երեխաների եւ մեծահասակների շրջանում աչքի զննումները կրեն կանոնավոր բնույթ:

Աչքի լիակատար զննումը ներառում է`
  • Ավտոռեֆրակտոմետրիա եւ տեսողության սրության կորեկցիա
  • Ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների նշանակում
  • Գունային տեսողության ստուգում
  • Բինօկուլյար տեսողության գնահատում
  • Տոնոմետրիա` ներակնային ճնշման ստուգում
  • Պախիմետրիա` եղջերաթաղանթի հաստության ստուգում
  • Բիոմիկրոսկոպիա` աչքի առաջային հատվածի քննություն ճեղքային լամպի օգնությամբ
  • Օֆթալմոսկոպիա` ցանցաթաղանթի հետազոտություն

Հիվանդները կարող են ավելի մանրամասն ստուգումների կարիք ունենալ ախտորոշելու եւ վերահսկելու այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են գլաուկոման, ապակենման մարմնի եւ ցանցենու հիվանդությունները, կատարակտան: Այդ նպատակով առաջարկվում են հետևյալ ծառայությունները`


Մենք տրամադրում ենք նաեւ օպտիկական ծառայություններ տեղում, այդ թվում ակնոցների շրջանակներ եւ ոսպնյակներ, կոնտակտային ոսպնյակների վերաբերյալ համապարփակ ծառայություններ եւ օրթոկերատոլոգիական կոնտակտային ոսպնյակներին առնչվող ծառայություններ:

Մեր ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության կամ հանդիպում նշանակելու համար խնդրում ենք զանգահարել մեր կլինիկա, եւ մենք ուրախ կլինենք Ձեզ օգնել :

  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC