Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Նորություններ    

Նորություններ


Նոյեմբեր 2012թ. Թբիլիսիում տեղի ունեցավ Միջազգային ակնաբուժական կոնֆերանս, որի աշխատանքներին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Անդրկովկասից: Բժիշկ Վարսիկ Հակոբյանը հանդես եկավ զեկույցով` "Օրթոկերատոլոգիան` որպես կարճատեսության շտկման մեթոդ" թեմայով: Զեկույցն առաջացրեց մեծ հետաքրքրություն մասնակիցների շրջանում: Տեղի ունեցավ նյութի քննարկում: Շնորհվեց միջազգային վկայական: Բժիշկ Հակոբյանը հրավեր ստացավ` զեկույցով հանդես գալու հաջորդ կոնֆերանսին ևս:

Սեպտեմբեր 2012թ. Լիլիթ Կիրակոսյանը մասնակցեց "Վիժն Էքսպո" ցուցահանդեսին և սեմինարին, որը տեղի ունեցավ Լաս Վեգասում:

Նա ունկնդրեց դասախոսություններ գլաուկոմայի վաղ ախտորոշման, տարիքային մակուլոդիստրոֆիայի և կերատոկոնուսի բուժման նորագույն մեթոդների մասին:

Օպտոմեդ Կանադայի հիմնադիր Մհեր Առաքելյանի հետ միասին բժիշկ Կիրակոսյանն այցելեց «Վիժն Էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացված էին աշխարհահռչակ ընկերությունների (Կառլ Ցեյս, Օպտիկոն, Մեդմոնտ և այլն) ակնաբուժական և օպտիկական բնագավառներում կիրառվող նորագույն սարքավորումներ:

Օպտոմեդ Կանադան հայտնի է իր գործունեության մեջ նորագույն սարքավորումների ներդրմամբ և կիրառմամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկու նոր սարքավորումներ ձեռք բերման ուղղությամբ: Դրանցից մեկը հնարավորություն է տալիս առանց բիբը լայնացնելու տեսնելու և նկարահանելու աչքի հատակը, իսկ մյուսը կիրառվում է ակնոցներ պատրաստելու համար: Սարքը ակնոցների համար անհրաժեշտ բոլոր չափումները կատարում է էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև պարունակում է աչքի կառուցվածքի, ֆունկցիաների և հիվանդությունների մասին բազմաթիվ կրթական նյութեր և տեսահոլովակներ:

"Վիժն Էքսպոին" մասնակցելուց հետո բժիշկ Կիրակոսյանն այցելեց Կալիֆորնիայի "Դոնի" աչքի կլինիկան, որտեղ պատիվ ունեցավ ծանոթանալու և մասնակցելու հիվանդների զննմանը հանրահայտ բժիշկ` Կարմեն Պուլիաֆիտոյի հետ: Պուլիաֆիտոն հանրահայտ ակնաբույժ է, որը երկու գործընկերների հետ մշակել է աչքի հիվանդությունների ախտորոշման համար չափազանց կարևոր և արդեն նաև Հայաստանում լայն տարածում գտած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը:

Օգոստոս 2009թ. Բժիշկ Վարսիկ Հակոբյանն այցելում է Կանադա՝ մասնակցելու երեքշաբաթյա արագացված ուսուցման դասընթացին: Բժիշկ Ինջեյանի հետ մեկտեղ բժիշկ Հակոբյանն ուսումնասիրում է արեւմտյան ակնաբուժության փորձը եւ հնարավորություն է ունենում դիտարկել Կանադայի առավել հայտնի վիրաբույժների կողմից կատարած որոշ ակնաբուժական միջամտություններ:

Դրանք ներառում են կատարակտի մի շարք վիրահատություններ՝ ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, միաժամանակ շտկելով աստիգմատիզմը եղջրաթաղանթի կտրվածքներով կամ տեղադրելով աստիգմատիկ ներակնային ոսպնյակ: Նա նաեւ ներկա է լինում վերջին նորամուծությունների կիրառմամբ կատարվող մի շարք ռեֆրակցիոն վիրահատությունների, ինչպիսիք են՝ Intralase LASIK, իմպլանտավորվող կոնտակտային ոսպնյակներ, կերատոկոնուսի վիրահատությունների` Cross-linking և Intacs:

Բացի այդ, բժ. Հակոբյանն այցելում է Zeiss-ի եւ PCL-ի Կանադայի օպտիկական լաբորատորիաներ՝ անմիջականորեն ուսումնասիրելու ակնոցների ոսպնյակների արտադրության վերջին տեխնիկական նորույթները, ինչպես նաեւ այցելում է Cardinal կոնտակտային ոսպնյակների արտադրության լաբորատորիա:

Հոկտեմբեր 2006թ. Բժիշկ Ինջեյանի այցելությունը կենտրոն` ներկայացնելու օրթոկերատոլոգիան եւ աշխատակազմի հետ վերապատրաստում անցկացնելու ոսպնյակների օգտագործման ձեւերի ուղղությամբ: Սա շատ առանձնահատուկ ծառայություն է, որը դեռեւս տրամադրվում է միայն "Օպտոմեդի" կողմից:

Փետրվարի 2006թ. - Բժիշկ Ինջեյանի այցելությունը կենտրոն՝ կերատոկոնուսով հիվանդների համար հատուկ ոսպնյակների կիրառմանն ուղղված վերապատրաստման նպատակով: Բացառիկ այս փափուկ ոսպնյակները, որոնք ներմուծվում են Կանադայից, ապահովում են բարձր տեսողություն, հարմարավետություն եւ մեծ օգնություն են կերատոկոնուս ունեցող հիվանդների համար: Սա յուրահատուկ ծառայություն է Հայաստանում եւ "Օպտոմեդը" հպարտ է, որ կարող է ապահովել այն:

Հոկտեմբեր 2005թ. - Բժիշկ Կիրակոսյանը մեկնում է Միացյալ Նահանգներ Ակնաբուժության ակադեմիայի տարեկան ժողովին` Չիկագոյում (Իլինոյս), եւ "Ռոթարի Ակումբում" (Ուեստերվիլ, Օհայո) "Ակնաբուժական ծառայությունները Հայաստանում" թեմայով PowerPoint զեկույց ներկայացնելու համար:

Հուլիս 2005թ. - Բժիշկ Ինջեյանը Հայաստանում ամերիկյան համալսարանում դասախոսություն է կարդում ակնաբույժների համար Zeiss OCT տեխնոլոգիաների վերաբերյալ: Օգտագործելով պրակտիկ ուսումնասիրություններ՝ բացատրում է այդ տեխնոլոգիաների նշանակությունը ցանցաթաղանթի հիվանդությունների, գլաուկոմայի ախտորոշման եւ մոնիտորինգի տեսանկյունից:

Հուլիս 2005թ.- "Օպտոմեդ Կանադան" բացում է իր դռները Երեւան քաղաքում: Հիմնադիր անդամների՝ պրն. Մհեր Առաքելյանի եւ բժ. Նադյա Ինջեյանի հետ մեկտեղ բացման արարողությանը մասնակցում են նաեւ ընտանիքի անդամները, ովքեր ժամանել են նրանց հետ Կանադայից: Արարողությանը ներկա են կառավարության շատ անդամներ, այդ թվում ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալը, ներկայացուցիչներ Երեւանի պետական բժշկական համալսարանից , AECP, ԱՀԿ, World Vision կազմակերպություններից , ինչպես նաեւ բազմաթիվ ակնաբույժներ և լրատվամիջոցներ:

  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC