Հիմնական էջ Մեր մասին Բժշկական ծառայություններ Աչքի ամենատարածված հիվանդությունները Օպտիկական ծառայություններ Կոնտակտային ոսպնյակներ Նորություններ Հետադարձ կապ

Կոնտակտային ոսպնյակներ Օրթոկերատոլոգիա   

Օրթոկերատոլոգիա

Օրթոկերատոլոգիան հատուկ մշակված կոնտակտային ոսպնյակների օգտագործման միջոցով ցածր եւ միջին աստիճանի կարճատեսությունը վերացնող մեթոդ է: Այն կարող է օգտագործվել ինչպես մեծերի, այնպես էլ 10 տարեկանից սկսած երեխաների համար:

Այս ոսպնյակներն կիրառվում են գիշերը, քնած ժամանակ: Երբ կարճատես մարդը կրում է (Orto - K) ոսպնյակ, այն գիշերվա ընթացքում աստիճանաբար փոխում է եղջերաթաղանթի ձևը` դարձնելով կենտրոնը (օպտիկական մասը) ավելի հարթ: Առավոտյան պացիենտը հանում է ոսպնյակը, սակայն եղջերաթաղանթը պահպանում է իր նոր ձևը, պատկերը կենտրոնանում է ցանցաթաղանթի վրա և տեսողությունը բարելավվում է:

Սա նշանակում է, որ մարդն ամբողջովին ազատվում է օրվա ընթացքում ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ կրելու անհրաժեշտությունից: Այն նաեւ օգնում է կասեցնել կարճատեսության զարգացումը երեխաների մոտ:

Orto – K ոսպնյակների ընտրությունը բավականին բարդ գործ է, որը պահանջում է բժշկից բարձր որակավորում: Սովորաբար այդ ընտրությունը կատարելու համար պահանջվում է մի քանի այցելություն:

Արդյունավետությունը ստուգելու համար օգտագործվում է կերատոտոպոգրաֆ: Ոսպնյակները ստանալուց հետո պացիենտը կծանոթանա դրանց օգտագործման և խնամքի պայմաններին, արդյունավետությունը ապահովելու նպատակով կրման ընթացքում կգտնվի բժշկի հսկողության ներքո:
  Site Map Կայքի քարտեզ Օպտոմեդ Կանադա © 2009-2010 Ձեւավորումը`  Cornerstone Media LLC