9 Aleq Manukyan St. Rooms 202,102 , AUA Business Centre Yerevan, 0070, Armenia

Ալեք Մանուկյան, 9,202,102 սենյակներ, ՀԱՀ բիզնես կենտրոն Երեւան 0070, Հայաստան

Awesome Image

Glaucoma

Գլաուկոմա

Glaucoma is a common eye disease that damages the optic nerve. It is associated with increased pressure in the eye due to buildup of fluids in the eye. Undiagnosed and untreated it causes loss of side (peripheral) vision initially and eventually can progress to total blindness.

Fortunately, treatment with medications and if necessary, surgery, controls this disease quite successfully and can prevent vision loss.

Glaucoma is often called "the silent thief" as it can rob patients of vision without any symptoms. There is usually no redness, no pain, no blurring of central vision. The patient usually finds out they have glaucoma during routine eye examinations. This makes it very important that all patients get into the habit of regular eye examinations especially those who have a family history of glaucoma, diabetes, use corticosteroid medications, or are over the age of 50. The important thing is to catch it early, as there is no treatment to bring back what vision is lost. Treatment only maintains what vision is left.

Գլաուկոման աչքի տարածված հիվանդություն է, որը բնութագրվում է ներակնային ճնշման անընդմեջ կամ կանոնավոր բարձրացմամբ, որը բերում է տեսադաշտի բնորոշ թերությունների զարգացման, տեսողության կրճատման, տեսողական նյարդի ատրոֆիայի, այնուհետեւ կարող է զարգանալ՝ հանգեցնելով ընդհանուր և անդառնալի կուրության:

Տարբերակում են գլաուկոմայի երկու հիմնական տեսակ` բաց անկյունային և փակ անկյունային գլաուկոմա: Բացի այդ, գոյություն ունի բնածին և պատանեկան գլաուկոմա, ինչպես նաև երկրորդային գլաուկոմայի զանազան տեսակներ, նաև կապված աչքի անոմալիաների հետ

Բարեբախտաբար, դեղորայքային բուժման եւ, անհրաժեշտության դեպքում, վիրահատական միջամտության միջոցով այս հիվանդությունը բավական հաջող վերահսկվում է, եւ կարելի է կանխել տեսողության կորուստը

Գլաուկոման հաճախ կոչում են "լուռ գող", քանզի այն կարող է զրկել տեսողությունից առանց ախտանիշների

Սովորաբար չկա ոչ կարմրություն, ոչ ցավ, ոչ կենտրոնական տեսողության նվազում: Հիվանդները հաճախ տեղեկանում են, որ ունեն գլաուկոմա, աչքի հերթական զննման ընթացքում:

Այս առումով շատ կարեւոր է, որ բոլոր հիվանդները աչքի հերթական զննումները դարձնեն կանոնավոր սովորույթ. հատկապես նրանք, ովքեր ունեն ժառանգական հակվածություն գլաուկոմայի, դիաբետի հանդեպ, օգտագործում են կորտիկոստերոիդ դեղամիջոցներ կամ 50 տարեկանից անց են:

Գլաուկոման կարեւոր է հայտնաբերել վաղ շրջանում, քանի որ տեսողության կորոււստը հնարավոր չէ վերականգնել: Բուժումը կարող է պահպանել միայն տվյալ պահի դրությամբ առկա տեսողությունը :

What tests do we do to detect glaucoma?

Ի՞նչ ստուգումներ ենք իրականացնում` գլաուկոման հայտնաբերելու համար:

Ophthalmoscopy We examine the inside structures of the eye including the appearance of the optic nerve which appears pale and damaged in glaucoma.

Gonioscopy We use a special lens to examine the drainage angles of the eyes. This is a very common test in the initial evaluation of suspected glaucoma.

The Perkins has been established for well over 30 years as a world standard for hand held applanation tonometers. Based on Goldmann principles and utilizing the original Goldmann or Tonosafe disposable prisms, the Perkins combines proven technology with the flexibility of a hand held instrument.

Tonometry We use a Perkins tonometer to measure the pressure in the eye (intraocular pressure or IOP). Normal intraocular pressure is usually between 10 and 20 millimeters of mercury (mm Hg). People with glaucoma often have elevated readings over 21mm Hg.

Cornea thickness We use an ultrasound pachymeter to measure the thickness of the front surface of the eye (cornea). Corneal thickness, along with intraocular pressure, helps determine your risk of developing glaucoma.

Visual Field Testing In screening for glaucoma and during follow-up monitoring, one of the most valuable tests is visual field testing (also called perimetry testing). We use an autoperimeter to look for and measure loss of side (peripheral) vision that is caused by glaucoma.

Optical Coherence Tomography The Zeiss Tomographer is highly sophisticated equipment that scans the optic nerve and measures the thickness of the optic nerve. Loss of nerve thickness is the earliest and most accurate diagnostic test for glaucoma. This has become the standard of care in detection and monitoring of glaucoma in North America and Europe and we are proud to have introduced this technology to Armenia.

Օֆտալմոսկոպիա: Մենք ուսումնասիրում ենք ակնահատակը` ցանցաթաղանթը, տեսողական նյարդը, որի ախտահարումը գլաուկոմայի ժամանակ արտահայտվում է գունատությամբ և հատուկ էկսկավացիայով:

Գոնիոսկոպիա: Մենք օգտագործում ենք հատուկ ոսպնյակ աչքի դրենաժային ապարատը ուսումնասիրելու համար:

Պերկինսի տեստը ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ` որպես ձեռքի ապպլանացիոն տոնոմետրի համաշխարհային ստանդարտ: Գոլդմանի սկզբունքների հիման վրա միանգամյա օգտագործման Goldmann կամ Tonosafe պրիզմաների ճիշտ կիրառմամբ՝ Պերկինսը համատեղում է փորձված տեխնոլոգիաները եւ ձեռքի գործիքի ճկունությունը:

Աչքի ճնշման չափում: Աչքի ճնշումը ստուգելու համար մենք օգտագործում ենք Պերկինսի տոնոմետրը: Նորմալ ներակնային ճնշման միջինն է 10 եւ 20 մմ սնդիկի սյուն: Գլաուկոմայով հիվանդների մոտ այդ ցուցանիշը բարձր է 21 մմ սնդիկի սյունից:

Պախիմետրիա:Մենք օգտագործում ենք ուլտրաձայնային պախիմետր եղջերաթաղանթի հաստությունը որոշելու համար: Եղջերաթաղանթի հաստության եւ ներակնային ճնշման տվյալները օգնում են գնահատել գլաուկոմայի զարգացման ռիսկի գործոնը:

Պերիմետրիա (Տեսադաշտի ստուգում): Տեսադաշտի ստուգման համար մենք օգտագործում ենք համակարգչային ավտոպերիմետր` գլաուկոմայի ինչպես հայտնաբերման, այնպես էլ հսկողության համար:

Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա: Zeiss տոմոգրաֆը բարդ սարքավորում է, որը սկանավորում է տեսողական նյարդը եւ չափում նրա հաստությունը: Նյարդի հաստության նվազումը գլաուկոմայի վաղ եւ առավել ճշգրիտ ախտորոշումն է: Սա դարձել է գլաուկոմայի հայտնաբերման եւ հսկողության ստանդարտ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, եւ մենք հպարտ ենք, որ ներդրել ենք այս տեխնոլոգիան Հայաստանում:

Book Appointment Ամրագրել Հանդիպում

We protect
your eye
vision

Մենք պահպանում ենք
Ձեր
տեսողությունը: