9 Aleq Manukyan St. Rooms 202,102 , AUA Business Centre Yerevan, 0070, Armenia

Ալեք Մանուկյան, 9,202,102 սենյակներ, ՀԱՀ բիզնես կենտրոն Երեւան 0070, Հայաստան

Awesome Image

Dr. Lilit Kirakosyan

Բժիշկ Լիլիթ Կիրակոսյան

Dr. Kirakosyan completed her medical degree in Yerevan State Medical University of Armenia in 2000 and her residency in ophthalmology at the National Institute of Health at the 8th Eye Clinic in 2003.

Following completion of her residency Dr. Kirakosyan became a staff ophthalmologist/consultant at GMEIPO, CHSR, AUA and also participated in benevolent work with mass-screenings in Dilijan, Goris, Ghukasyan and in Yerevan kindergartens.

Very interested in Preventive Eye Care, Dr. Kirakosyan lectured to eye care professionals during a course on Public Health of Ophthalmology at the American University in Armenia in 2005 and co-authored several articles.

Dr. Kirakosyan also participated in the Planning Workshop Leading to a National Strategic Plan on Prevention of Blindness in Armenia in Yerevan in 2005.

In October, 2005 Dr. Kirakosyan traveled to the United States to give a Power Point presentation on “Eye Care Services in Armenia” at the American Academy of Ophthalmologists Annual Meeting in Chicago, Illinois and at the Rotary Club in Westerville, Ohio. She also attended the Annual Meeting of Ophthalmologists in Chicago. During a two-week program, she visited different Eye Clinics in Chicago and Westerville and got acquainted with the work of her colleagues in different departments.

Dr. Kirakosyan has attended different conferences and training courses in different countries (Denmark, Austria, Georgia, Ukraine, Armenia.

In 2015 Dr. Kirakosyan attended the Vision Expo Exhibition and training course in Las Vegas, Nevada, after which she traveled to Los Angeles, California, where she had several visits to famous Eye Clinics. At the Doheny Eye Institute she had the honor to meet with Dr. Carmen Puliafito – a world-famous retinal specialist and one of founders of the Optical Coherence Tomography.

Dr. Kirakosyan had the pleasure to spend a week at Dr. Puliafito’s department and get acquainted with the contemporary diagnostic and treatment techniques there.

Dr. Kirakosyan joined the Optomed Canada team as staff ophthalmologist in 2005 and brings her valuable expertise and skills to our clinic.

Dr. Kirakosyan is a member of the Armenian Association of Ophthalmologists.

When away from work, Dr. Kirakosyan spends cherished time with her husband and sons, enjoys music, painting and sport.

Լիլիթ Կիրակոսյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 2000 թ.-ին և կլինիկական օրդինատուրան ակնաբուժություն մասնագիտությամբ՝ 2003-ին:

Ավարտելով կլինիկական օրդինատուրան անցել է աշխատանքի Գարո Մեղրիկյանի անվան Աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնում որպես ակնաբույժ-խորհրդատու: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի մարզերում և Երևանի մանկապարտեզներում անցկացված զանգվածային ակնաբանական ստուգումներին:

Հետաքրքրված լինելով կանխարգելիչ ակնաբուժությամբ՝ բժ. Կիրակոսյանը դասախոսություններ է կարդացել ակնաբույժներին և ակնաբուժական բուժքույրերին «Կանխարգելիչ ակնաբուժություն դասընթաց»-ի շրջանակներում: Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից:

Բժ. Կիրակոսյանը համահեղինակ է մի քանի հոդվածների և «Ակնաբուժություն» բրոշյուրի, որոնք նույնպես գրվել և հրատարակվել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ համատեղ:

Կենտրոնում աշխատանքի տարիներին բժ. Կիրակոսյանը մասնակցել է «Հայաստանում Կուրության Կանխարգելման Ազգային Ռազմավարական Ծրագրի» մշակմանը և այդ ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողովի կազմակերպանը (2005թ., Երևան):

2005թ.-ի հոկտեմբերին Ամերիկյան Ակնաբուժական Ակադեմիայի և Ռոթարի Քլաբ Ինթրնեշնլի հրավերով բժ. Կիրակոսյանը մեկնել է ԱՄՆ՝ Ակադեմիայի ամենամյա կոնֆերանսին մասնակցելու:

Այցի շրջանակներում նա հանդես է եկել «Ակնաբուժական ծառայությունները Հայաստանում» զեկուցումով, մասնակցել է ակնաբույժների համար կազմակերված դասախոսություններին և հնարավորություն է ունեցել այցելելու Չիկագոյի ու Վեսթրվիլի ակնաբուժական կենտրոններ՝ ծանոթանալու ամերիկյան գործընկերների աշխատելաոճին:

2007թ.-ին բժ. Կիրակոսյանը կանադահայ իր գործընկերոջ՝ Նադյա Ինջեյանի հետ, ավարտել է «Օրթոկերատոլագիական ոսպնյակներ» դասընթացը:

Բժ. Կիրակոսյանը մասնակցել է տարբեր երկրներում անցկացվող բազմաթիվ համաժողովների և մասնագիտական դասընթացների (Դանիա, Ավստրիա, Վրաստան, Ուկրաինա, Հայաստան):

2015թ.-ին բժ. Կիրակոսյանը մասնակցել է Լաս Վեգասում անցկացվող «Վիժն Էքսպո» ցուցահանդեսին և առընթեր վերապատրաստման դասընթացին, որից հետո մեկնել է Լոս Անջելես: Լոս Անջելեսում նա մի շարք հայտնի ակնաբուժական կլինիկաներ այցելելու հնարավորություն է ունեցել:

Դոհինի ակնաբուժական կլինիկայում բժ. Կիրակոսյանը պատիվ է ունեցել ծանոթանալու աշխարհահռչակ ակնաբույժ Կարմեն Պուլիաֆիտոյի հետ և նրա բաժանմունքում ուսումնասիրելու ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման նորագույն մեթոդներն և բուժման արդի հնարավորությունները:

Բժ. Կիրակոսյանն Օպտոմեդ Կանադայի թիմին է միացել 2005թ.-ին և մինչ այսօր օգտագործում է ձեռք բերած փորձն ու հմտությունները մեր կենտրոնում:

Բժ. Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության Ակնաբույժների Ասոցիացիայի անդամ է:

Աշխատանքից ազատ թանկարժեք ժամանակը նա անցկացնում է ամուսնու և որդիների հետ:

Սիրում է նկարել, լսել երաժշտություն և զբաղվել սպորտով:

Book Appointment Ամրագրել Հանդիպում

We protect
your eye
vision

Մենք պահպանում ենք
Ձեր
տեսողությունը: